Երեւանի մարզահամերգային համալիրում, այսօր` մարտի 10-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:
Ինչպես համագումարից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ՀՀԿ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Այլ թեկնածություններ չեն եղել եւ ՀՀ նախագահը միաձայն ընտրվել է այդ պաշտոնում:
Ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը շատ կարճ է խոսել, շնորհակալություն հայտնելով վստահության համար:



























