Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցությունը 13-րդ համագումարը միաձայն ընտրեց նոր գործադիր մարմնի կազմը: Մինչ այդ Սերժ Սարգսյանն առաջարկեց գործադիր մարմնի կազմը հասցնել 19-ի եւ առաջարկեց Գործադիր մարմնի կազմում առաջադրել հետեւյալ անձանց.

ԿԳ Արմեն Աշոտյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Ավագյան, Գագիկ Բեգլարյան, Դերենիկ Դումանյան, Ռազմիկ Զոհրաբյան, Ռուբեն Թադեւոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան, Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան եւ Տիգրան Սարգսյան:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը նկատեց, որ կարդաց 18 հոգու անուն եւ ավելացրեց. «Իսկ 19-րդն էլ ես եմ»: Դրանից հետո Սերժ Սարգսյանը համագումարի պատվիրակներին առաջարկեց, որ թեկնածուներ առաջարկեն, սակայն ոչ-ոք այլ թեկնածու չառաջարկեց եւ որոշումը միաձայն ընդունվեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեր տեղեկություններով, որոշվել է երիտասարդացնել ՀՀԿ գործադիր մարմնի կազմը: ՀՀԿ-ն, մասնավորապես, մտադիր է գործադիր նոր մարմնում առաջադրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, պատգամավորներ Կարեն Ավագյանին ու Հերմինե Նաղդալյանին: Գործադիր մարմնի կազմը լքել է գործարար Հարություն Փամփուկյանը:

Ներկայումս ՀՀԿ ԳՄ անդամ են Սերժ Սարգսյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը,  Ռուբեն Թադեւոսյանը, Կարեն Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանն ու Տիգրան Սարգսյանը: