Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները ճանաչվել են կայացած: Հանրապետության ԿԸՀ նախագահ Բաթալ Թափուգան լրագրողներին հայտնել է, որ Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների ընտրություններին մասնակցությունը ժամը 15:00-ի դրությամբ կազմել է 29,25%: Այդկերպ հաղթահարվել է մասնակցության շեմը, որը կազմում է 25%, գրում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, մարտի 10-ին Աբխազիայում առաջին անգամ խորհրդարան են ընտրում: Ընտրություններն ընթանում են մասնկցության բարձր մակարդակով. Ընտրատեղամասերում քվեարկողների հերթեր են գոյացել:
Աբխազիայի Ազգային ժողովի 35 տեղին հավակնում է պատգամավորության 148 թեկնածու: Նրանցից 114-ը պատգամավորության թեկնածու են առաջադրվել ընտրողների նախաձեռնող խմբի կողմից, 34 –ը` հանրապետական քաղաքական կուսակցություններից:
Պետության բարձրագույն օրենսդիր մարմնին հավակնում են 125 աբխազներ, 9 հայեր, ութ ռուսներ, երկու հույներ, երկու վրացիներ, մեկ օս եւ մեկ կաբարդինացի: Քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն մարտի 11-ին: Խորհրդարանը վերջնականապես կձեւավորվի ապրիլի սկզբին:




























