Մոսկվայում ընդդիմության հանրահավաքից հետո ընդդիմադիր գործիչ Սերգեյ Ուդալցովին ձերբակալել են իր մի քանի կողմնակիցների հետ միասին: Նա ձերբակալվել է ոստիկանության պահանջներին չենթարկվելու հիմնավորմամբ, ովքեր ակցիայի մասնակիցներին կոչ էին անում ցրվել:

Նովի ԱՐբատում արտոնված հանրահավաքից հետո Ուդալցովը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ այդտեղից եւ հանրահավաքի այլ մասնակիցների խմբի հետ միասին ուղղվել է «Խուդոժեստվենիի» կինոթատրոնի կողմը: Կինոթատրոնի մոտ նա իր կողմնակիցներին կոչ է արել այցելել Պուշկինի հրապարակ:

«Եկեք ամեն շաբաթ երկու ժամով դուրս գանք Պուշկինի հրապարակ` առանց որեւէ հայտարարության»,-ասել է Ուդալցովն իր կողմակիցներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ըստ «Ինտերֆաքսի», ոստիկանությունում Սերգեյ Ուդալցովի կազմակերպած երթը որակել է որպես սադրանք: