Ռուսաստանը կողմ է Սիրիայում բռնության դադարեցմանը եւ քաղաքական երկխոսության կոչ է անում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Արաբական երկրների լիգայի ԱԳ նախարարների հետ հանդիպման ընթացքում:

Լավրովի խոսքով`  Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի բոլոր երկրները Ռուսաստանի ընկերներն են, եւ այն, ինչը տեղի է ունենում նրանց մոտ, ազդում է միջազգային կայունության եւ անվտանգության վրա: Ռուսաստանը կողմերից ոչ մեկին չի պաշտպանում:

Նա հավելել է, որ Ռուսաստանը ամենասկզբից աջակցել է Սիրիայի վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի ծրագրին, ինչպես նաեւ մասնակցել է Դամասկոսի հետ երկխոսությանը: Լավրովը նաեւ ընդգծել է ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության գործում միազգային հանրության դերը: Նրա խոսքով` արեւմտյան երկրները չպետք է աջակցեն կողմերից որեւէ մեկին,  այլ երկխոսության կոչ անեն նրանց:

Այսպես, ՌԴ նախարարի խոսքով` երկրի իրավիճակը կայունացնելու գործում շատ կարեւոր դեր կարող է ունենալ դիտարկման մեխանիզմը, գրում է BFM.RU-ն