Սոմալիի եւ Եթովպիայի զինծառայողների վրա մահմեդական «Ալ Շաբաբ» խմբավորման հարձակման հետեւանքով 40 մարդ զոհվել է:
Զինվորները շրջափակման մեջ են ընկել Սոմալիի կենտրոնում, կռիվը շարունակվել է չորս ժամ:
Եթովպացի զինծառայողները Սոմալիի տարածք են բերվել նախորդ տարվա նոյեմբերին` Աֆրիկական միության հավանությամբ:
Նրանց առաքելության նպատակը արմատական իսլամիստների դեմ պայքարելն է, հաղորդում է BBC-ն:




























