Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ Դամասկոսում բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ իրավիճակի կարգավորմանն ուղղված գործողությունները հաջողություն չեն ունենա, քանի դեռ  ահաբեկչական խմբավորումները երկրում քաոս են ստեղծում, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Նա, սակայն, ավելացրել է, որ «Սիրիան պատրաստ է աջակցել իրավիճակի կարգավորման ցանկացած արդար ձեռնարկման»:

Քոֆի Անանը հայտարարել է, որ մտադիր է երկրում հասնել հրադադարի  եւ տուժած շրջաններին մարդասիրական օգնության տրամադրման: Նա ընդգծել է, որ իր բոլոր ջանքներն ուղղված են լինելու Սիրիայի ժողովրդի համար ընդունելի լուծման ձեռքբերմանը` իշխանության եւ ընդդիմության միջեւ բանակցությունների միջոցով, հաղորդում է «Կոմերսանտը»: