Ավստրալիական հայտնի Marie Clair ամսագրի խմբագրությունը ստեղծել է իդեալական կնոջ հավաքական կերպարը: Ամսագրի դիզայներները ցանկալի կնոջ դեմքն ստեղծել են հայտնի կանանց դեմքի «ամենապահանջված» մասերից:

Այսպես, ամենացանկալի քթի տերը դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր Նատալի Փորթմանը. Վիրաբույժներն ամենից հաճախ հենց նրա քթի նման քիթ են ստեղծում: Իդեալական շրթունքները, ըստ բյութի-կլինիկի հաճախորդների, Սքարլեթ Յոհանսենի շրթունքներն են, որին Անջելինա Ջոլին զիջել է առաջատարի դիրքը: Հավաքական կերպարում առկա են նաեւ Հալլե Բերրին` դեմքի կատարյալ ձվաձեւությամբ, ոսկեհեր Թեյլոր Սվիֆթը եւ դերասանուհի Ջենյուարի Ջոնսը:

Այս փորձում ամենանշանակալին այն է, որ նման գեղեցկուհի դառնալը միանգամայն հնարավոր է, հարկավոր է պարզապես դեմքը «կառուցել» հոլիվուդյան դիցուհիների կերպարով եւ նմանությամբ: Ինչպես նշում են մասնագետները, իդեալի վերածվելը կարժենա 1 մլն դոլար, հաղորդում է FashionTime-ը: