Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության համանախագահ Քյուլթան Քըշանաքի խոսքերը քրդերի հավատքի հետ կապված մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ քրդական հարցին նվիրված մի կոնֆերանսի ժամանակ անդրադառնալով այն պնդումներին, թե քրդերը զրդաշտականություն են ցանկանում ընդունել,  նշել է, թե քուրդ ժողովուրդը ինչին կցանկանա, դրան է կհավատա։ «Կուզի ալեւի, կուզի սունի, կուզի քրիստոնյա կդառնա։ Դա ոստիկանության որոշելիքը չէ»,-ասել է Գյուլթան Քըշանաքը։