Այսօր` մարտի 10-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին (Հնաբերդ գյուղի հատված) ուժեղ բքի հետեւանքով արգելափակվել է մոտ 40 ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջացել է խցանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: