Ռուսաստանի եւ Արաբական երկրների լիգայի արտգործնախարարները համաձայնեցրել են Սիրիայում իրադրության կարգավորման հինգ կետից բաղկացած նախագիծը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը Կահիրեում ԱԵԼ-ի նախարարների հետ հանդիպման ընթացքում: Նա նշել է, որ բոլոր հինգ կետերն էլ համարվում են սկզբունքորեն կարեւոր եւ ուղղված են Սիրիայի բոլոր կողմերին:

Նախագիծը, մասնավորապես, ներառում է բռնության դադարեցում, որտեղից էլ որ այն ծագի, դիտարկման մեխանիզմի ստեղծում, բոլոր սիրիացիներին առանց խոչընդոտի հումանիտար օգնության մատակարարում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաքելության աջակցում Սիրիայում եւ սիրիացիների գործերին դրսից միջամտելու անթույլատրելիություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: