Ստամբուլում  մարտի 8-ին կանանց նկատմամբ  բռնությունների դեմ բողոքի ակցիա իրականացրած ուկրաինական Femen-ի ակտիվիստուհիներին ոստիկանության կողմից Թուրքիայից արտաքսվելուց հետո Cumhuriyet թերթի սկանդալային ծաղրանկարիչ Մուսա Քարթը մերկ վիճակում պատկերել է Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինին։ Ծաղրանկարում նախարարն ասում է. «Հրապարակը չենք թողնելու 3 մերկ աղջիկների։

Նշենք, որ Femen-ի անդամները Ստամբուլ էին ժամանել ներքնաշորեր արտադրող մի թուրքական ընկերության հրավերով: Ստամբուլում Femen-ի անդամները հայտարարել են, թե իրենց գլխավոր նպատակը կանանց իրավունքների պաշտպանությունն է եւ իրենք թուրք կանանց իրենց կրծքով են պաշտպանելու։

Femen-ի ակտիվիստուհիները մարտի 8-ին Ստամբուլի Այա Սոֆիայի հրապարակում մերկացած բողոքի ակցիա էին իրականացրել։ Ոստիկանությունը ձերբակալել էր ակտիվիստուհիներին եւ փաստաթղթային համապատասխան գործընթացից հետո արտաքսել Թուրքիայից։