Օքսֆորդի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ բարձր ճնշման դեղամիջոց պրոպրանոլոլը նաեւ ոչ պակաս լավ միջոց է ռասիսզմի դեմ: Հաստատվել է, որ պրոպրանոլոլ ընդունող մարդիկ, ստանում են ավելի քիչ բալեր ռասիզմի քանակը ստուգող թեսթերի անցկացման ժամանակ:

Փորձաքննության ընթացքում 36 սպիտակ տղամարդկանց եւ կանանց բաժանել են երկու խմբերի: Մի խումբն ստացել է պրոպրանոլոլ, երկրորդը` պլացեբո: Դրանից հետո բոլոր հարցաքննվողներին ցույց են տվել սեւ եւ սպիտակ մարդկանց լուսանկարներ: Եւ խնդրել են դեմքներին մոտեցնել «ուրախություն», «ցավ», «սարսափ» խոսքերով: Դեղամիջոց ընդունածների մոտ ենթագիտակցական ռասիզմի դրսեւորման մակարդակը բավականին ցածր է եղել, հաստատում են գիտնականները: 

Ապացուցված է, որ հիմնականում ռասիզմը վախ է ինչ-որ անհասկանալի եւ անծանոթ բանից: Պրոպրանոլոլ դեղամիջոցն իջեցնում է ճնշումը զարկերակի հաճախականության նվազմանը զուգահեռ եւ կիրառվում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ստենոկարդիան եւ սրտի անկանոն աշխատանքը: Դեղամիջոցի վնասակար հատկությունը զգացմունքայնության եւ վախի նվազեցումն է, հայտնում է MIGnews.com-ը: