Ճապոնիայում 2011 թվականի մարտի 11-ին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աղետի տարելիցի օրը Ֆրանսիայում 235 կմ երկարությամբ կենդանի շղթա կկազմեն` Ավինյոն քաղաքից մինչեւ Լիոն: Բողոքի ակցիայի համար այս շրջանի ընտրությունը պատահական չի ընտրվել. բանն այն է, որ Ռոնի հովտում բնակվողներն ընդամենը 30 կմ են հեռու գտնվում ատոմային էլեկտրակայանից:

Ինչպես հաղորդում է France Info-ն, Ֆրանսիայի այս շրջանում ԱԷԿ-ների թիվն ամենամեծն է Եվրոպայում. այստեղ է գտնվում 14 ռեակտոր:

Հունվարին ֆրանսիացի փորձագետները, ովքեր ուսումնասիրում են երկրի ատոմակայանների վիճակը, հայտարարել են, որ ատոմային ոլորտում անհապաղ նոր ներդրումների անհրաժեշտություն կա:

Ընդդիմությունը պնդում է, որ Ֆրանսիան պետք է նվազեցնի իր կախվածությունն ատոմային էներգիայից, իսկ երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես է գալիս ատոմային ոլորտի հետագա զարգացման օգտին: