Իտալիայի Լամբարդիայի շրջանի Կոմո քաղաքում հոգեւորական Դոն Մարկո Մանջիկազալեն ձերբակալվել է` 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության համար:

Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»,  ոստիկանությունում հայտնվել են մանկապղծության մասին  ապացույցներ:

Հավատացյալները շոկի մեջ են, նրանք հոգեւորականի մասին միայն դրական տպավորություն են ունեցել:

Հաղորդվում է, որ վերջին 10-12 տարիների ընթացքում ավելի շատ է խոսվում  հոգեւորականների կողմից սեռական ոտնձգությունների մասին:

Մանկապիղծ հոգեւորականը ցուցմունք կտա մարտի 12-ին: