Վիեննայում կայանալիք «Երիտասարդ երաժիշտների եվրատեսիլ-2012» միջազգային 16-րդ մրցույթին կմասնակցեն Եվրոպական հեռարձակողների միության 14 անդամ-երկրներ` Հայաստանը, Ավստրիան,  Բելառուսը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան եւ Ուկրաինան` մինչեւ 20 տարեկան թեկնածուներով:

Ինչպես հաղորդում է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական կայքը,  թեկնածուները պետք է նախ մրցակցեն նախնական կիսաեզրափակիչներում,  որոնք տեղի կունենան մայիսի 5 –ին եւ 6 –ին, իսկ 7 լավագույնները կընտրվեն միջազգային ժյուրիի կողմից` մայիսի 11-ին Վիեննայի Rathausplatz հրապարակում տասնյակ հազարավոր հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալու համար: Հայաստանի մասնակիցը հանդես կգա մայիսի 5-ի կիսաեզրափակիչում:

Եզրափակիչն ուղիղ եթերով կհեռարձակվի մայիսի 11-ին ողջ Եվրոպայով եւ աշխարհով: