Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը մարտի 10-ին հարձակման է ենթարկվել: Մի թոշակառու, որի անունը չի հաղորդվում, նախարարի վրա հունական թանձր յոգուրդի տուփ է նետել, ինչի արդյունքում տուժել է  նախարարի թանկարժեք կոստյումը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»,  թոշակառուն այդ կերպ իր բողոքն է հայտնել թոշակի նվազման առնչությամբ:

Միջադեպը տեղի է ունեցել ՊԱՍՕԿ-ի կուսակցական համաժողովում: Նախարարը սառնասրտություն  է ցուցաբերել եւ, փոխելով կոստյումը, հանդես է եկել հավաքվածների առջեւ: Նշենք, որ թոշակառուն եւս ՊԱՍՕԿ-ի անդամ է: