Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ներողություն է խնդրել իրավապահ մարմի աշխատակցուհուց, որի պարեկային մեքենան «գնդակոծվել» է Ելիսեյան պալատի մոտով անցնելիս:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», միջադեպը բավականին զավեշտալի է եղել: Ապակե գնդակների եւ պոմիդորի «կրակ» է բացել նախագահի 15-այա որդին` Լուի Սարկոզին, ով իր ընկերների հետ  այդ պահին «կռիվ- կռիվ» է խաղացել:

Նշվում է, որ «տուժածը», իմանալով, թե ով է իրեն նեղացնողը, որոշել է զեկուցագիր չներկայացնել: