Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը Կառավարության տան մեծ դահլիճում ՀՀԿ նոր փոխնախագահներ է ընտրել: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ փոխնախագահներ են ընտրվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:
Վերընտրվել են ՀՀԿ հանձնաժողովների ղեկավարները: ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի ղեկավար է վերընտրվել Մուշեղ Լալայանը, քաղաքական հանձնաժողովի նախագահ` Հովիկ Աբրահամյանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ` Ռուբեն Թադեւոսյանը: Երիտասարդական խորհրդի նախագահ է վերընտրվել Կարեն Ավագյանը, կանանց խորհրդի` Հերմինե Նաղդալյանը:



























