Պերուի մայրաքաղաք Լիմայում մարտի 10-ին մոտ 500 մերկ հեծանվորդներ են արշավել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, նման յուրօրինակ միջոցառումը, պարզվել է, բողոքի ակցիա է վարորդների եւ երկրի կառավարության կողմից հեծանվորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեմ:
Մերկ կամ ներքնազգեստով հեծանվորդները` մարմնի վրա «Ես սիրում եմ կյանքը», «Հարգիր իմ հեծանիվը» գրություններով խորհրդանշում են տրանսպորտի այս միջոցը նախընտրող անձանց փխրունությունը:
Նշենք, որ Լիմայում առաջին անգամ չէ մերկ հեծանվորդների արշավ անցակացվում:




























