Քիքբոքսինգի համաշխարհային աստղերից մեկը`Բուակաու Պո Փրամուկը մարտի 5-ին լքել է մարզական ճամբարը եւ չի վերադարձել: Հաղորդվում է, որ 29-ամյա մարզիկը պարզապես անհետացել է, իսկ մենջերներն արդեն ստիպված են եղել երկու մարտ հետաձգել:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, միայն հետաձգված մարտերից Փրամուկը մոտ 65 հազ. դոլար կվաստակեր: Մարզիկի մենեջերի կարծիքով, նրա անհետացման պատճառը, ամենայն հավանականությամբ, կանայք են:




























