Միջազգային ահաբեկչական «Ալ Քաիդա» ցանցի նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենին մատնել է ավագ կինը: Նման եզրահանգման է եկել Պակիստանի բանակի` պաշտոնաթող գեներալ Շուկատ Քադիրը` ուսումնասիրելով բեն Լադենի կյանքի վերջին օրերը, գրում է «Վզգլյադը»:
Քադիրը հավաքել եւ ի մի է բերել հետախուզության սպաների հարցազրույցները, գաղտնի ծայառությունների գործակալների գրառումները, բեն Լադենի կանանցից մեկի` Ամալ ալ Սադի ցուցմունքները: Բացի այդ, նրան հաջողվել է լինել նաեւ Աբոտաբադում` բեն Լադենի սպանության վայրում:
Գեներալը պարզել է, որ հատկապես վերջին ամիսներին բեն Լադենի տանն անհաշտ մթնոլոտ է եղել` նրա ավագ կնոջ` Հարիյա Սաբերի Իրանից վերադառնալուց հետո: Նա տանել չի կարողացել բեն Լադենի կրտսեր եւ սիրելի կնոջը` ալ Սադին: Մի անգամ Հարիյան ասել է, թե «ինձ մնացել է միայն մեկ պարտք կատարել ամուսնուս նկատմամբ»: Սա վրդովմունք է առաջացրել բեն Լադենի զավակների շրջանում, նրանք այդ մասին պատմել են հորը, սակայն նա ոչինչ չի ձեռնարկել:




























