Իրանում մեկ օրվա ընթացքում 3,6 -4,6 մագնիտուդով երեք երկրաշարժ է տեղի ունեցել: Մարտի 10-ի երեկոյան 3,6 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել Հյուսիսային Խորասան նահանգի Բոջնուրդ քաղաքի մոտ: Կեսգիշերին արդեն 4,0 մագնիտուդով ցնցումներ են արձանագրվել արեւմտյան Իլամ նահանգի Դեհլորան քաղաքի մերձակայքում: Արդեն մարտի 11 –ի առավոտյան հարավ-արեւելյան Քերման նահանգում եւս մեկ երկրաշարժ է գրանցվել` 4,6 մագնիտուդով:
Ինչպես հարդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:




























