Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փեշավար նահանգում մարտի 11-ին ահաբեկչություն է իրականացվել, որի արդյունքում զոհվել է առնվազն 13 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել է:
Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքը գործի է դրվել հուղարկավորություն արարողության ժամանակ: Չճշտված տեղեկություններով` ահաբեկչությունն ուղղված է եղել նահանգային խորհրդարանի փոխխոսնակի դեմ: Վերջինս չի տուժել միայն պատահաբար, քանի որ արարողությունը լքել էր պայթյունից ընդամենը րոպեներ առաջ: Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, ահաբեկչությունն իականացվել է մահապարտի կողմից: Առայժմ որեւէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել:



























