Եգիպտոսի նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 199 մարդ: Առայժմ նրանցից եւ ոչ մեկը չի գրանցվել:

Նախօրեին Եգիպտոսի բարձրագույն ընտրական հանձնաժողով է այցելել 199 մարդ, ծանոթացել թեկնածության առաջադրման պայմաններին եւ կարգին:  Հիմա արդեն թեկնածուները պետք է զբաղվեն ստորագրությունների հավաքմամբ  եւ մի շարք այլ պահանջների կատարմամբ:

Թեկնածուներն ի պաշտպանություն իրենց առաջադրման պետք է ներկայացնեն առնվազն 30 պատգամավորի կամ առնվազն 15 նահանգներից  30 հազ. ընտրողների ստորագրություն, գրում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: