Ռուսաստանի տիեզերական դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Պոպովկինը մարտի 9-ին տեղափոխվել է Բուրդենկոյի անվան ռազմական հոսպիտալ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», բժիշկները կարծում են, որ Պոպովկինի առողջական վիճակի վատթարացման պատճառը երկարատեւ ֆիզիկական եւ էմոցիոնալ լարվածությունն է: Ենթադրվում է, որ նա հիվանդանոցում կանցկացնի եւս մի քանի օր:
Այդ ընթացում նրա պարտականությունները կկատարի գործակալության ղեկավարի տեղակալ Վիտալի Դավիդովը:



























