Իտալիայի իրավապահները  հայտնաբերել են ընդհանուր 7 մլն եվրո արժողությամբ 37 կտավ, որոնք անհետացել էին 40 տարի առաջ:

Ինչպես տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը,  կտավները, որոնց թվում են նաեւ Էլ Գրեկոյի, Վան Դեյքի  եւ Ռուբենսի աշխատանքները, գտնվել են 50-ամյա կնոջ տանը: Հավաքածուում պահպանվել են Պուսենի «Քրիստոսի մկրտությունը», Ռուբենսի «Քրիստոսը խաչի վրա»  եւ այլ գործեր:

Տիկինն ասել է, որ իր հանգուցյալ ամուսնու հետ գլուխգործոցները ձեռք է բերել մոտ 20 տարի առաջ:Եզակի հավաքածուն գողացվել էր 1971 թ-ին եւ կորած էր համարվում: