Սիրիան ետ է կանչում իր դեսպաններին ԵՄ մի շարք երկրներից:
Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով արաբական դիվանագիտական շրջանակներին, Դամասկոսն ստիպված է գնալ այդ քայլին, քանի որ մտահոգություն ունի, որ դեսպաններին կվտարեն Եվրամիության երկրներից` ի պատասխան նախագահ Բաշար Ասադի կոշտ գործողությունների:
Մի շարք երկրներում Սիրիայի դեսպաններն արդեն պատրաստվում են հայրենք շուտափույթ վերադարձին: Չի հստակեցվում սակայն, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը, գրում է Lenta.ru-ն:



























