Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորը մարտի 10-ին դուրս է եկել ռազմաբազայի տարածքից եւ սկսել է սպանել տեղի խաղաղ բնակիչներին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, նման արարքի պատճառն անհայտ է, սակայն, ենթադրվում է, որ զինվորականի մոտ նյարդային խանգարում է առաջացել: Կրակոցների արդյունքում 16 խաղաղ բանկիչ է սպանվել, եւս հինգը վիրավորվել է: Զինվորականը գիշերվա կեսին մտել է երեք տուն եւ սկսել է սպանել դրանցում գտնվող մարդկանց, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























