Նիգերիայի Ջոս քաղաքի կաթոլիկ եկեղեցու մոտ մարտի 11-ին ահաբեկչություն է իրականացվել. զոհվել է 3 մարդ, վիրավորների թվի մասին դեռեւս չի հաղորդվում:Ինչպես տեղեկացնում է RuFox-ը, պայթուցիկ սարքը գործի է դրել ահաբեկիչը, ով փորձել է մեքենայով անցնել եկեղեցու տարածք:
Նրան կանգնեցրել են մուտքի մոտ, ինչին էլ հաջորդել է պայթյունը:Նշենք, որ վերջին ամիսներին Նիգերիայում բռնությունների ալիք է սկսվել, որի ետեւում կանգնած է իսլամիստական արմատական «Բոկո Հարամ» խմբավորումը: Իսլամիստները հատկապես ակտիվացել են քրիստոնյա Գուդլակ Ջոնաթանի` անցած տարի երկրի նախագահ դառնալուց հետո:



























