Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զանգվածային արշավ է սկսվել երիտասարդական էմո ենթամշակույթի ներկայացուցիչների դեմ. միայն վերջին ամսվա ընթացքում, ըստ հավաստի տվյալների, 20 դեռահաս է սպանվել:
Ինչպես հաղորդել է Al Arabya-ն, ակցիայի ետեւում իսլամիստ արմատականներն են: Ավելին, արմատական իսլամիստ խմբավորումները կազմել են էմո- դեռահասների ցուցակը, որտեղ նաեւ նշվում է, որ եթե «նրանք չհրաժարվեն էմոյի կենսակերպից` կսպանվեն»:Իսլամիստները գտնում են թինեյջերներին, դաժանորեն սպանում, իսկ մարմինները թողնում աղբամանների մոտ: Սպանությունները բռնկվել են այն բանից հետո, երբ Իրաքի ներքին գործերի նախարարը ենթամշակույթը համարեց «սատանիզմ»` կոչ անելով ոչնչացնել այն:
Buisness Insider-ի չճշտված տվյալներով, Իրաքում ընդհանուր առմամբ կարող է սպանված լինել 90 -100 էմոյական:




























