Հադրոնային մեծ կոլայդերը (Large Hadron Collider, LHC) շուտով կսկսի իր աշխատանքային տարին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությանը, LHC-ի աշխատանքի մեկնարկը նախտեսվում է մարտի 14-ին:

Ներկայումս իրականացվում են կոլայդերի բոլոր համակարգերի ստուգման  եւ նախապատրաստական աշխատանքներ:

Նշենք, որ 2011թ. դեկտեմբերի սկզբին LHC-ը կանգնեցվել էր` եռամսյա ձմեռային  արձակուրդի անցնելու պատճառով: Այդ ընթացքում մասնագետները  արագացուցիչի համակարգերում պրոֆիլակտիկ եւ վերանորգման աշխատանքներ են իրականացրել: