Աշխատավորների համընդհանուր միության (UGT) եւ Հանձնաժողովների աշխատավորների (CCOO) կոչով` հարյուր հազարավոր իսպանացիներ մարտի 11-ին մասնակցել են աշխատանքային բարեփոխումների դեմ զանգվածային ակցիային:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Մադրիդում բողոքի ակցիաներին մասնակցել է 500 հազ. մարդ, Բարսելոնում` մոտ 450 հազ. մարդ:Նշենք, որ ցուցարարները դժգոհ են աշխատանքային օրենսդրության մեջ կառավարության կատարած փոփոխություններից:Իսպանական պրոֆմիությունների կարծիքով` կառավարության ձեռնարկած միջոցառումները «անարդար են», երկրի տնտեսության համար «անարդյունավետ» եւ, ընդհանրապես, «մեկ քայլ ետ են եւ ուղղված են միջին խավի կրճատմանը, աղքատության աճին»:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Իսպանիայի կառավարությունը օերնսդրական փոփոխություններն ընդունել էր փետրվարի 17-ին:




























