ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունենրի լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին է փոխանցել երկրում ճգնաժամային իրավիճակը կարգավորելու վերաբերյալ մի շարք կոնկրետ առաջարկություններ:

Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», հայտարարել է Անանը` մարտի 11-ին Դամասկոսի բանակցությունների ավարտին: Առաջարկությունների վերաբերյալ մանրամասներ չկան:

Միաժամանակ, հաղորդվում է, որ Անանը բավարարված է հանդիպման արդյունքներով: «Ես լավատեսորեն են տրամադրված»,-նշել է բանագնացը: