Ադրբեջանի առաջնության «Գաբալա»-«Նեվթչի» ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է նրանով, որ ոստիկաններն սկսել են ծեծի ենթարկել «Նեվթչիի» երկրպագուներին:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, չորրորդ գոլից հետո ոստիկանները որոշել են հյուրերի երկրապագուներին դուրս հրավիրել ստադիոնից: Վերջիններիս դա, իհարկե, դուր չի եկել:
Սկսվել է ծեծկռտուք, որի արդյունքում մի քանի երկրպագուներ հայտնվել են հիվանդանոցում:Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով` հօգուտ «Գաբալայի»:


























