Ֆրանսիան կդադարեցնի Շենգենյան համաձայնագրերին Ֆրանսիայի մասնակցությունը, եթե առաջընթաց չլինի ներգաղթյալների դեմ Եվրամիության սահմանների ամրապնդման ուղղությամբ: Այդ մասին մարտի 11 -ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Ինչպես փոխանցում է «Ռոսբալտը», ավելի վաղ Սարկոզին Ֆրանսիայի կողմից ներգաղթյալների թվի կրկնակի կրճատման մտադրություն էր հայտնել` նվազեցնելով մինչեւ 100 հազարի:
Նշենք, որ անցած տարի Հյուսիսայի Աֆրիկայից ներգաղթյալների հզոր ալիք էր սկսվել դեպի Եվրոպա:



























