Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտի 11-ին հերթական օդային հարվածն են հասցրել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների դիրքերին:Ինչպես տեղեկացնում է  BBC-ին,  գնդակոծման արդյունքում ընդհանուր առմամբ 15 պաղեստինցի է սպանվել:

Իսրայելի գրոհը դարձել է մարտի 9-ին ձեռնարկված գրոհների շարունակությունը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, թիրախային երկու հարվածների արդյունքում  Գազայի հատվածում սպանվել էր պաղեստինցի գրոհայիններից մեկի առաջնորդ Զուհաիր ալ Քասին:Դրանից հետո Գազայի հատվածից գնադակոծվել էին Իսրայելի մի շարք քաղաքներ: Իսրայելի հարավում ավելի քան 500 հազար բնակիչ թաքնվում է ապաստարաններում: