Ռուսաստանցի հայտնի շոումեն, հայազգի Միխայիլ Գալուստյանը երկրորդ անգամ է հայր դարձել:
Ինչպես տեղեկացնում է «Դնի.ռու»-ն, Միխայիլն ու նրա կինը` Վիկտորյան դուստր են ունեցել: Ուրախալի իրադարձությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն Գալուստյանը խնամքով թաքցրել է այն, եւ այդ մասին հայտարարել է միայն մի միջոցառման ժամանակ:
Գալուստյանների ավագ դուստրը` Էստելլան, ծնվել է 2010 թ-ին: Փոքրիկի անունը դեռեւս հայտնի չէ:




























