Սիրիայի իրավիճակը կքննարկվի մարտի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Մերձավոր Արեւելքին նվիրված նիստում: Ռուսաստանից նիստին կմասնակցի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Դամասկոս է այցելել ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը, որը նախագահ Բաշար Ասադին ներկայացրել է մի շարք որոշակի առաջարկություններ` երկրում ճգնաժամային իրավիճակը հարթելու նպատակով:
Միեւնույն ժամանակ սիրիական տեղեկատվական Սանա գործակալությունը հայտնում է ահաբեկչությունների նոր շարքի մասին:
Հալեպ քաղաքում ծայրահեղականները կրակել են հայտնի բռնցքամարտիկ Գիյաս Թեյֆուրին: Հոմսում գրոհայինները հարձակվել են մի քանի պետհաստատությունների եւ մասնավոր գրասենյակների վրա: Զինված բախումների մասին հաղորդագրություններ են ստացվել նաեւ հարավային Դերաա քաղաքից:




























