ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցող երկու թեկնածուներ Ռոն Փոլը եւ Միթ Ռոմնին աջակցություն են ստացել Վիրջինյան կղզիներում: Ռոն Փոլի օգտին իրենց ձայներն են տվել քվեարկողները, Միթ Ռոմնիի օգտին` Հանրապետական կուսակցության ապագա համագումարի պատվիրակները:

Ռոմնին բավականին հաջող է ելույթ ունեցել այս հանգստյան օրերին` քվեարկողների ժողովի արդյունքներով հաղթելով Գուամայում եւ Հյուսիսային Մարիանյան կղզիների համագործակցությունում, ինչպես նաեւ Վայոմինգ նահանգում: Քանզաս նահանգում հաղթել է նախկին սենատոր Ռիկ Սանթորումը:

Նախընտրական քարոզարշավի հաջորդ կարեւոր փուլը կդառնան Ալաբամայի եւ Միսիսիպիի փրայմերիզները, որոնք տեղի կունենան մարտի 13-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: