Ամերիկյան լրատվամիջոցները մի քանի պաշտոնատար անձանցից տեղեկություն են ստացել, որ երկրի վարչակազմը խորհրդակցություն է անցկացնում իր համախոհների հետ Սիրիայի տարածքում ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ:

Որպես գործողության նպատակ կնշվի խաղաղ բնակիչների պաշտպանությունը, իսկ գործնականում այն ընդդիմությանը կաջակցի Բաշար Ասադի կառավարությունը տապալելու գործում: Դիտարկվում են ընդդիմությանը ուղղակիորեն զենք մատակարարելու տարբերակները, ապստամբների համար «անվտանգ գոտու» ապահովման նպատակով զորքեր ուղարկելը,  հարվածը երկրի հակաօդային  պաշտպանության համակարգին:

Ավելի վաղ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Միացյալ նահանգները Սիրիայի նկատմամբ միակողմանի ռազմական միջոցառումներ չի կիրառի, հիշեցնում է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը: