Թուրքական Ստամբուլ նահանգի Էսենյուրթ շրջանի շինարարությունում հրդեհի հետեւանքով զոհվել են  14 բանվորներ:

Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է էլեկտրատաքացուցիչում կարճ միացման հետեւանքով: Բռնկման պահին աշխատողները հանգստանալիս են եղել սուպերմարկետի կառուցման վայրում` մեծ վրանի տակ:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը», հղում անելով   AP-ին, հայտնում է, որ ձյան պայմաններում աշխատող հակահրդեհային աշխատակիցներին հաջողվել է դուրս բերել բոլոր զոհվածների մարմինները: