Շվեյցարական Ցյուրիխի բնակիչները հանրաքվե են անցկացրել քաղաքում «կարմիր լապտերների փողոց» ստեղծելու վերաբերյալ, եւ, ինչպես պարզվել է, բնակիչների մեծամասնությունը կողմ է հնագույն մասնագիտության ներկայացուցիչերին հատուկ տեղ հատկացնելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է EFE-ը, ըստ հանրաքվեի արդյունքների, քաղաքի բնակիչների 52,6%-ը կողմ են այս նախաձեռնությանը: Դրան մասնակցել է քաղաքացիների  41,8% -ը:

Ըստ հանրաքվեի որոշման` քաղաքում հատուկ գոտի կբացվի, որտեղ սեռական ծառայությունները կմատուցվեն միանգամայն օրինական պայմաներում: Իշխանությունները շուրջ 2 միլիոն եվրո կծախսեն «գիշերային թիթեռնիկների» հատուկ հաստատություններ կառուցելու համար: