Հայաստանում մարտի 12-ին սկսվել է խորհրդարանի պատգամավորների թեկնածուների առաջադրումը համամասնական եւ մեծամասնական կարգով: Այն կշարունակվի 11 օր: Մինչեւ մարտի 22-ի 18.00-ը մայիսի 6-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող բոլոր քաղաքական կուսակցությունները եւ բլոկները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնեն իրենց գերագույն մարմինների կողմից հաստատված պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակները եւ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Այդ նույն ժամանակահատվածում շրջանային ընտրական հանձնաժողովներ պետք է ներկայացվեն համամասնական շրջաններում պատգամավորի թեկնածության առաջադրման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Ընտրություններին իրենց մասնակցության մասին արդեն հայտարարել են իշխող կոալիցիայի երեք կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը», ընդդիմադիրներից` Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» եւ «Ազատ ժողովրդավարները» (դեռեւս չի լուծվել այն հարցը, թե վերջիններս կստեղծեն արդյոք միություն, թե ընտրություններին կմասնակցեն ինքնուրույնաբար), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը:
Հայաստանի Ազգային ժողովում հինգերորդ գումարման ընթացքում կընտրվեն 90 պատգամավորներ կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգով), 41-ը` մեծամասնական ընտրատեղամասերով (մեծամասնական կարգով):




























