ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ, Վլադիմիր Պուտինը Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին դեմ չէ տրամադրված, պարզապես նա ամենից առաջ «ռուս հայրենասեր է»: Այդ մասին Քիսինջերը հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նա, ամենից առաջ, ռուս հայրենասեր է, որն իրեն վիրավորված է զգում 90-ականներին ստացած վիրավորանքների փորձից... Նա տրամադրված չի Արեւմուտքի դեմ», - հայտարարել է Քիսինջերը: Ըստ նրա գնահատման` Պուտինը զայրացած է իրեն տապալելու համար ԱՄՆ-ի` իր քաղաքական հակառակորդներին աջակցելու փորձերից, դրանք համարելով Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն: Ընդ որում, դիվանագետը կարծում է, որ որոշակի հարցերում Պուտինը կարող է կառուցողական գործընկեր լինել, հայտնում է BFM.RU-ն:
1973 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձած Քիսինջերը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնն է զբաղեցրել ամերիկյան երկու նախագահների վարչակազմում` Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի: Նա բազմնիցս հանդիպել է Պուտինին:


























