Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, այսօր` մարտի 12-ի առավոտյան, անսպասելիորեն մեկնել է Աֆղանստան` երկրի հյուսիսում գտնվող Մազարի Շարիֆի գերմանական ռազմակայան:
Նախապես Մերկելը ցանկացել է ուղեւորվել Աֆղանստանի ամենաանհանգիստ նահանգի` Քունդուզի ճամբար: Սակայն,
Die Zeit-ի տվյալներով, այդ այցն անհնարին է դարձել տեղացող ուժեղ ձյան պատճառով:
Տվյալ պահին, տարբեր տեղեկություններով, Աֆղանստանում ծառայություն են իրականացնում Բունդեսվերի 4800-4900 զինվորներ:
2002թ.-ից ի վեր, երբ գերմանական զորքերը մտան Աֆղանստան, սպանվել է 52 զինծառայող, գրում է gazeta.ru-ն:
Մերկելի այցն Աֆղանստան տեղի է ունենում այդ երկրում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի ներկայության նկատմամբ լարվածության հերթական աճի պայմաններում, ինչը պայմանավորված է Քանդահար նահանգում ամերիկացի զինծառայողի կրակոցներից 16 խաղաղ բնակիչների զոհվելու հանգամանքով:


























