Միավորված ազգերի կազմակերպությունն ահազանգում է Երկրի բնակչությանը խմելու ջրով ապահովելու աղետալի անբավարարության մասին: Ջրային պաշարների համաշխարհային համաժողովի անցկացման նախօրեին, որը մարտի 12-ից   աշխատանքներն է սկսում ֆրանսիական Մարսելում, ներկայացվել է այդ թեմայով ՄԱԿ-ի զեկույցը:

Կլիմայի գլոբալ փոփոխությունները եւ Երկրի բնակչության աճին զուգահեռ հիգիենիկ եւ սննդային պահանջարկի աճը հանգեցնում են խմելու ջրի անբավարարությանը: Բացի դրանից, խմելու ջուրը հավասար չի բաշխված մայրցամաքներով. Ասիայում ապրում է մոլորակի բնակչության 60%-ը, սակայն նրան հասանելի  է  ջրային պաշարների միայն մեկ երրորդը: 

Ըստ զեկույցի` 2050 թվականին Երկրի բնակչության պահանջարկը կաճի 70%-ով: Գյուղատնտեսական նկատառումներով  ջրի պահանջարկը կաճի 19%-ով: Այդ պահի դրությամբ այդ պահանջների համար կօգտագործվի խմելու ջրի համաշխարհային պաշարների  90%-ը:

UNICEF-ի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`  ներկայումս խմելու ջուրը հասանելի է միայն Երկրի բնակչության 89%-ին: Ընդ որում,  783 միլիոնը նախկինի պես ստիպված օգտագործում են կեղտոտված աղբյուրներ, հայտնում է rbc-ն: