Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վիլիպեն կատարած այցի ընթացքում  հայտնել է հայերին աջակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը: 

«Ֆրանսիան պետք է լինի ժողովրդի, ազատության եւ արդարության կողմից: Ֆրանսիան պետք է կանգնած լինի սիրիական ժողովրդի կողքին, մարդասպանները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ֆրանսիան անզիջում է լինելու Իսրայելի անվտանգության ապահովման հարցում: Մենք պաշտպանելու ենք պաղեստինյան պետություն ստեղծելու սկզբունքը:

Ֆրանսիան պաշտպանելու է գենդերային հավասարությունը, դավանանքի ազատությունը, Արեւելքի քրիստոնյաների խաղաղ ապրելու իրավունքը: Ահա թե ինչու եմ ես պաշտպանում հայերի հիշատակը», - հայտարարել է Սարկոզին: