Մոլդովայում դեմ հանդես են գալիս Ռուսաստանի դեսպանի պաշտոնում մահմեդականի հնարավոր նշանակմանը: «Մոլդովայի հայրենասերներ» քաղաքական կուսակցությունը նամակով դիմել է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին` կոչ անելով նրան միջամտել:

«Վերջին ժամանակաշրջանում մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Մոլդովայի հանրապետությունում ՌԴ դեսպանի պաշտոնը կարող է զբաղեցնել մահմեդականություն դավանող Ֆարիթ Մուխամեշթինը»,-ասված է նամակում: Այնտեղ նշվում է, որ մեծագույն հարգանքով վերաբերվելով Մուխամեթշինին, իրենք գտնում են, որ նրա նշանակումը կարող է ոչ ցանկալի արձագանքներ գտնել Մոլդովայի բնակչության շրջանում, կարող է հանգեցնել բողոքի ալիքի բարձրացմանը, ինչպես նաեւ կործանարար ազդեցություն ունենալ ռուս-մոլդովական հարաբերությունների վրա:

Նամակում նաեւ նշվում է, որ Մոլդովան պատմականորեն ուղղափառ երկիր է:

Անցյալ տարի ուղղափառները, այդ թվում մոլդովական հոգեւորականները, բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել`հանդես գալով Մոլդովայի իսլամական լիգայի գրանցման մասին որոշման դեմ, գրում է «Երկրամաս» թերթը: