Երեւանում, մարտի 11-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը հարակից տարածքում (Երեւանյան լճի ափին) այրվում է եղեգնուտ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.47-ին, մարվել՝ 18.53-ին: Այրվել է մոտ 400 քմ մակերեսով եղեգնուտ:



























